Թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաև Արցախի ապագան. Արցախի ազատամարտիկների միություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազատամարտիկների միություն անդրադառնակով Երևանում տեղի ունեցած զինված խմբի գործունեությանը՝ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է.

«Ս.թ. հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը:

Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե` հայտնվել բարիկադի տարբեր կողմերում: Թե որքանով է հիմնավորված ու վեհ հակառակ կողմում հայտնված հայրենյաց պաշտպանի նպատակն ու դրան հասնելու միջոցների ընտրությունը, ցույց կտա պատմությունը, բայց որ այսօր արդեն ունենք հայի խեղված ճակատագիր, երկատված ժողովուրդ և աննախանձելի ներքաղաքական իրավիճակ, դա ակնհայտ է… Ակնհայտ է, քանզի այս պահի դրությամբ ունենք Արցախի պաշտպանության համար մարտնչած, բայց հայի ձեռքով սպանված հայ գնդապետ, հայի կրակոցից վիրավորված հայ քաղաքացիներ, հայի ձեռքում գտնվող հայ պատանդներ, այդ թվում նաև կին… Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե՞ պարզապես, երևակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ…

Դատելով ստեղծված ծանր իրավիճակից, պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե` տանում հզորացման… Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել և չի բացառվում առավել դաժան ու երկարատև առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլև առաջնորդվել միաբանվածության և համախմբվածության տեսլականով…

Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաև Արցախի ապագան: Ի տարբերություն ձեզ, մենք` երեկվա պատերազմի մասնակիցներս, հավատացած ենք, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող մեր երկրի ապագա հաջողության հիմքը խաղաղ ու հետևողական բարեփոխումներն են, որ Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման գրավականը մեկս մյուսին հասկանալու, այլ ոչ թե հասարակությանը սեփական պետության դեմ լարելու մեջ է… Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգևորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից և բռնել խոհեմության ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը մեկն է` ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին և գնալ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն