Մշակույթ

«Ոսկե ծիրան». Տարվա չորս եղանակները «Բալերի անուններ» ֆիլմում

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան». Տարվա չորս եղանակները «Բալերի անուններ» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտը երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին ներկայանում է իր «Բալերի անունները» ֆիլմով: Այն ներկայացված է «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:

Սա ռեժիսորի տասներորդ կինոնկարն է, իսկ նախորդ աշխատանքների համար Շմիդտը արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր փառատոններում:«Ես նախորդ օրը այցելել եմ գինու գործարան, և այսօր սովորականից քիչ կխոսեմ: Մենք հաջողություն ենք ունեցել Խորվաթիայի ազգային փառատոնում, շահել է յոթ-ութ մրցանակ և մասնակցել նաև այլ փառատոնների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց խորվաթ ռեժիսորը: Նա պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է քսանմեկ օրում, սակայն էկրաններին երևում են տարվա չորս եղանակները: «Բալերի անունները» նկարահանվել է ընդամենը հարյուր հիսուն հազար եվրո բյուջե ունենալով:

Առաջին անգամ Խորվաթիայի կինոթատրոններում կինոնկարը ցուցադրվել է երկու շաբաթ առաջ: Ինչպես հավաստիացրեց ռեժիսորը, շատերն են դիտել ֆիլմը ինչը բավականին անսպասելի է եղել նրա համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում