Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիժնի Նովգորոդի և Արզամասի Գեորգի միտրոպոլիտին` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գեորգի միտրոպոլիտին ներկայացնելով Նորին Սրբությանը` Եզրաս Սրբազանն անդրադարձավ նրա գլխավորած պատվիրակության` Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարած ուխտագնացությանը, ինչպես նաև միտորոպոլիտի հետ ունեցած սերտ գործակցությանը: Սրբազանն իր խոսքում տեղեկացրեց, որ Գեորգի միտրոպոլիտը մշտապես իր մասնակցությունն է բերել հայ համայնքի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, ինչպես օրինակ` Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու օծման արարողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարի գալուստ մաղթելով Գեորգի միտրոպոլիտին, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին` համահունչ երկու բարեկամ ժողովուրդների դարավոր եղբայրական բարեկամությանը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց երկու Եկեղեցիների հովվապետերի միջև առկա եղբայրական սիրո և համագործակցության մասին, որոնք իրենց անդրադարձն են ունենում նաև Եկեղեցիների միջթեմական և միջհամայնքային հարաբերությունների վրա:

Ընդունելության համար երախտագիտության խոսք ասաց Նիժնի Նովգորոդի և Արզամասի Գեորգի միտրոպոլիտը` հավաստիացնելով, որ Հայաստանում և Մայր Աթոռում իրենց զգում են ինչպես տանը, հաղորդակցվում են ոչ միայն բարձր հոգևոր արժեքներին, այլև մոտիկից զգում հայ ժողովրդի հյուրընկալ ոգին: Գեորգի միտրոպոլիտը մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում` հավելելով, որ հայ ժողովրդի կենաց ծառը խարսխված է Հայ Եկեղեցու վրա, և առանց այդ ամուր արմատների` հավատքի և Ս. Եկեղեցու, հայ ժողովուրդը չէր կարող գոյատևել: Իր խոսքում Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտն անդրադարձավ նաև տարածաշրջանի հայ համայնքի ազգային-եկեղեցական աշխույժ կյանքին:

Վերստին իր հայրապետական գնահատանքը բերելով Գեորգի միտրոպոլիտին և ներկա հոգևոր սպասավորներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ մեծապես պիտի տպավորվեն հայոց սրբավայրեր կատարած ուխտագնացությամբ` իրենց հետ տանելով անջնջելի հիշողություններ:

Վերջում Ռուս Եկեղեցու հոգևոր սպասավորները հանդես եկան հոգևոր և ժողովրդական տարբեր երգերի կատարումներով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում