Գարեգին Բ Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասաչուսեթսի Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների` ուղեկցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Հոգեշնորհ Տ. Սահակ ծայրագույն վարդապետ Եմիշյանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին` Հայր Սահակն անդրադարձավ նաև Վուսթըր քաղաքի պատմությանը` ընդգծելով, որ հայկական համայնքն այնտեղ ունի հնագույն պատմություն:

Այնուհետև իր հայրապետական խոսքը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ողջունելով հայորդիների` Հայրենիք ուխտավորաբար այցելելու հանձնառությունը: Վեհափառ Հայրապետը չափազանց կարևոր նկատեց նրանց կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ` հորդորելով Հայրենիքի տեր ու զավակ համարել իրենց: Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը նաև մեծ նշանակություն ունեն հայրենաբնակ հայորդիների համար, ովքեր առանձնահատուկ ուրախություն են ապրում` տեսնելով, թե ինչպես են Սփյուռքում իրենց եղբայրներն ապրում հայաշունչ կյանքով:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայոց երկրի շինության գործում Սփյուռքի ունեցած լուրջ ներդրմանը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ուխտավորներին հայոց կյանքում նրանց բերած օգտաշատ ծառայությունների համար:

Հանդիպմանը անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:

Հայերեն

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն