Գարեգին Բ Կաթողիկոսն հաջողություն է մաղթել Հունաստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 8-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իոաննիս Տայիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Հայրապետը, հրաժեշտ տալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց տիար Ի. Տայիսի բերած ազնիվ ծառայությունը երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացման գործում, ինչպես նաև կարևորեց Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքը:

Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բերելով դեսպանին, նրան մաղթեց քաջառողջ կյանքի բազում տարիներ և հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և անձնապես Վեհափառ Հայրապետի կողմից անցնող տարիներին ցուցաբերած ուշադրության համար՝ Հունաստանի դեսպանն իր հերթին նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում մեծագույն սիրով և հարգանքով է մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու կողմից կազմակերպված կարևորագույն միջոցառումներին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին և գործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին