Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 8-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանի դահլիճում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին ու մասնավորապես Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սփյուռքը կարևոր դերակատարություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու գործում, ուստի և անհրաժեշտ է, որ սփյուռքահայ և օտարերկրյա գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում