Ռուսաստանում Վշտի օր է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 75 տարի առաջ գերմանական զորքերն անցան ԽՍՀՄ-ի սահմանը եւ գրոհեցին խորհրդային զինված ուժերի վրա: Հայրենական մեծ պատերազմի 1418 օրվա ընթացքում զոհվեցին շուրջ 27 մլն խորհրդային քաղաքացիներ, որոնցից 18 միլիոնը՝ քաղաքացիական բնակչություն: Նրանց հիշատակին հունիսի 22-ը Ռուսաստանում հայտարարված է Հիշատակի եւ վշտի օր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հիշատակի եւ վշտի օրվա նախօրյակին ուշ երեկոյան ռուսաստանցիներն իրենց բնակարանների ու տների պատուհաններին մոմեր են վառում: «Հիշատակի մոմ» ակցիային, որն այս տարի անցկացվել է ութերորդ անգամ, մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ:

Հունիսի 22-ին Ռուսաստանի ամբողջ տարածքում խոնարհում են պետական դրոշները: Մշակույթի բոլոր հիմնարկներին, հեռուստաալիքներին եւ ռադիոկայաններին հանձնարարված է ծրագրերում չընդգրկել զվարճալի հաղորդումներ, ինչպես նաեւ գովազդ: Երկրի ղեկավարները հունիսի 22-ին Մոսկվայում սգո ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի շիրիմին: Տարածաշրջանում հանդիպումներ տեղի կունենան վետերանների հետ, կանցկացվեն այլ միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները