Սպորտ

Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բախը հայտնել է, որ չկա ոչ մի պայմանավորվածություն Ռուսաստանի նախագահի հետ, որ ռուս թեթև ատլետները կմասնակցեն Ռիո 2016-ին: Բախի խոսքով, բոլոր այդ խոսակցությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում ռուսական « Р-Спорт »-ը:

Ռուսաստանի թեթև ատլետիկայի Օլիմպիական հավաքականը հայտնվել է սկանդալի կենտրոնում, և զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:Այդ որոշումը ուժի մեջ կլինի մինչև գործի նախաքննության ավարտը: Հունիսի 21-ին կայացել է գորճի հերթական լսումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում