ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի Խորհուրդը 12 ամսով՝ մինչեւ 2017 թվականի հունիսի 23-ը երկարացրել Է Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ սահմանված արգելիչ միջոցները Ռուսաստանի հետ Ղրիմի միավորումը չճանաչելու ռազմավարության շրջանակներում: Այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ միջոցների գործողությունը սահմանափակված Է միայն Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքով, եւ դրանք պարտադիր են ԵՄ-ի բոլոր քաղաքացիների եւ Եվրամիությունում հաստատված ընկերությունների համար»,-նշվում Է հայտարարության մեջ:

Պատժամիջոցները արգելում են Ղրիմի բոլոր ապրանքների ներմուծումը Եվրամիություն, եվրոպական որեւԷ ներդրում Ղրիմի տարածքում, ներառյալ այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը, բիզնեսի ֆինանսավորումը, ծառայությունների տրամադրումը, օրինակ՝ տուրիստական: Արգելված Է եվրոպական նավերի մուտքը Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:

Արգելված Է տրանսպորտի, հեռահաղորդակցությունների ոլորտի, Էներգետիկական սեկտորի, նավթարդյունահանման եւ նավթավերամշակման, բնական ռեսուրսների արդյունահանման բնագավառի ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Ղրիմ, արգելված Է նաեւ տեխնիկական ծառայությունների ցուցաբերումը այն ընկերություններին, որոնք աշխատում են այդ սեկտորներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ