Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպության անդամներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հունիսի 14-ին ընդունեց «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար` դեսպան Քիսլերը կարևորեց «Գլոբալ բրիդջիզ»-ի հերթական կոնֆերանսի անցկացումը Հայաստանում, որի նպատակն է մերձեցնել տարբեր ազգության երիտասարդների, խթանել նրանց միջև համագործությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Ողջունելով հյուրերին` Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց կազմակերպության անդամների համագործակցությունը Հայաստանի երիտասարդության հետ և հույս հայտնեց, որ նման կապերի հաստատումը դրական ներգործություն կունենա նաև տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների հաղթահարման հարցում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավոր անդրադարձ կատարելով ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծեց, որ «Գլոբալ բրիդջիզ» կազմակերպությունը, հավատարիմ իր առաքելությանը, կարող է իր ներդրումն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ երկխոսություն ձևավորելով հայ և ադրբեջանցի երիտասարդության միջև:

Արգասաբեր գործունեություն և առաքելություն մաղթելով կազմակերպության անդամներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երիտասարդությունն ապագայի իր տեսլականով, կյանքը բարեփոխելու վճռականությամբ և նախանձախնդրությամբ պիտի կարողանա ջանքերի համադրմամբ դրական արդյունքներ արձանագրել աշխարհի բարօրության կերտման, մարդկանց խաղաղ համակեցության, ազգերի և պետությունների միջև գործակցության հաստատման ոլորտներում:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ի դեմս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի, խորին երախտագիտություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին և ողջ ժողովրդին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման առնչությամբ:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություների խնդիրներին, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների լուծմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայերեն

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի