Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Պարույր Հովհաննիսյանին նշանակել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Պարույր Հովհաննիսյանին նշանակել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագրով Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակել Պարույր Հովհաննիսյանին: Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում