Արցախ

Արամ Ա կաթողիկոսը Բերիո թեմի առաջնորդի և Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել է սիրիահայության հարցը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը Բերիո թեմի առաջնորդի և Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել է սիրիահայության հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին և Սիրիայի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, հանդիպմանը Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ծառայությունը հայ ժողովրդին` հաշվի առնելով Սիրիայի ներկայիս դժվարին իրավիճակը:

«Մեր եկեղեցուն ու ժողովրդին ծառայելուն կոչված հայ հոգևորականը հավատքով և նվիրումով պետք է իրագործի իր առաքելությունը, հատկապես կյանքի դժվարին պայմաններում: Այս գիտակցությամբ են Անթիլիասում հոգևորական դառնում: Ուրախ եմ, որ Առաջնորդ Սրբազանի կողքին մեր հոգևոր հայրերը ևս նույն նախանձախնդրությամբ են ծառայում մեր ժողովրդին Սիրիայի բոլոր կողմերում»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա Սրբազանի և Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել է Սիրիայի ու հատկապես սիրիահայության ներկա դրությունը: Վեհափառ հայրապետը ևս մեկ անգամ շեշտել է սիրիահայությանն աջակցելու հրամայականը` դիտարկելով դա իբրև համահայկական առաջնահերթություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում