Հեղեղումից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին նվեր կստանա 100-ից ավելի կենդանիներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգին, որն անցյալ տարվա ամռանը լրջորեն տուժել Էր հեղեղումից, մինչեւ աշնան վերջը կհամալրվի աշխարհի տարբեր երկրներից բերված 100-ից ավելի կենդանիներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքապետարանը:

Գրեթե մեկ տարի Է անցել այն բանից, երբ Վրաստանի մայրաքաղաքը տարերային աղետի ենթարկվեց՝ կրելով մեծ վնասներ: Կարկուտով եւ քամով ուղեկցվող ուժեղ տեղատարափը Թբիլիսին պատուհասեց 2015 թվականի հունիսի 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվեցին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, ամենից շատ տուժեց մայրաքաղաքի կենդանաբանական այգու տարածքը. այն գրեթե ամբողջովին ավերվեց:

«Վերջերս Թբիլիսիի կենդանաբանական այգին համալրվեց 29 նոր կենդանիներով եւ թռչուններով, մինչեւ հունիսի 13-ը տարբեր երկրների կենդանաբանական այգիների օգնությամբ այստեղ որպես նվեր կբերվեն 46 կենդանիներ, իսկ ամռանը եւ աշնանը՝ 55»,-տեղեկացնում Է քաղաքապետարանը:

Նախքան տարերային աղետը կենդանաբանական այգում ապրում Էին 1115 բնակիչներ, այդ թվում՝ ձկներ ու սողուններ: Հունիսի 13-ի հեղեղման հետեւանքով սատկեց 281 կենդանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս