Life

Բիլ Գեյթսը Աֆրիկայում հավերի բուծման ծրագիր է գործարկել

2 րոպեի ընթերցում

Բիլ Գեյթսը Աֆրիկայում հավերի բուծման ծրագիր է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել Է արեւադարձային Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին օգնելու նպատակով հավերի բուծման ընդգրկուն արշավ գործարկելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գեյթսը խոստացել Է տարածաշրջանին տրամադրել 100 հազար հավ: Նրա խոսքով՝ թռչունների բուծումը եւ վաճառքը կարող Է լինել աղքատության դեմ պայքարի արդյունավետ եւ արագ միջոց:

Նախագծի Էջում նշվում Է, որ հավերի բուծումը ծախսատար չԷ եւ շահավետ բիզնես Է աղքատ ընտանիքների համար, իսկ հավի ձվերը հատկապես օգտակար են երեխաների համար:

«Կարող Է զվարճալի թվալ, բայց ինձ իսկապես դուր Է գալիս հավերի բուծման այդ գաղափարը»,-ասել Է Գեյթսը:

Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ ընդամենը հինգ հավ ունեցող ֆերմերն արդեն երեք ամիս հետո կարող Է դրանց թիվն ավելացնել մինչեւ 40, իսկ նրա տարեկան եկամուտը կարող Է գերազանցել 1000 դոլարը (տարեկան 700 դոլար աղքատության շեմի դեպքում):

Նախագիծը նպատակ ունի արեւադարձային Աֆրիկայի գյուղական բնակչության 30 տոկոսին օգնել բուծելու առողջ, պատվաստումներ անցած հավեր: Այժմ դրանով զբաղվում Է ընտանիքների միայն մոտավորապես 5 տոկոսը:

Մեկ տարի առաջ Գեյթսը հայտնել Էր Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում բժշկական հաստատությունների ցանց կառուցելու պլանների մասին՝ նպատակ ունենալով մանկական մահացության նվազեցումը եւ այնպիսի համաճարակների կանխումը, ինչպիսին Էբոլա վիրուսն Է:

Լուսանկարը` REUTERS

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում