Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հովվական պարտականություններից, հետայսու շաբաթ և կիրակի օրերին կծառայի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում