Արցախ

Արամ Ա կաթողիկոսը հետաքրքրվել է Սիրիայի հայերի վիճակով

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հետաքրքրվել է Սիրիայի հայերի վիճակով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին Սիրիայում ու մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ.Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Հեռախոսազրույցի ընթացքում հայտնի է դարձել, որ հակառակ վտանգավոր պայմաններին` Հալեպի հայությունը շարունակում է իր ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային կյանքը: Արամ Ա կաթողիկոսը հաստատել է, որ Շահան Սրբազանը և համայնքային պատասխանատուները մնայուն ներկայություն են հայ ժողովրդի կյանքում:

«Ճիշտ է, մեր ազգային կյանքում ունենք այլ առաջնահերթություններ, սակայն Սիրիայի հայության աջակցությունը մնում է առաջնահերթություն և անհետաձգելի անհրաժեշտություն: Հետևաբար, պետք է շարունակել սատարել սիրիահայությանը»,- շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում