Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 30-ին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի գրասենյակում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Վեհափառ Հայրապետն ու դեսպանը խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Ղարաբաղի ներկայիս կացությանը և Լիբանանի ու Հայաստանի տնտեսական գործակցությանն առնչվող խնդիրներ ու աշխատանքներ։

Դեսպան Մկրտչյանն այցելել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձան եւ ծանոթացել Սուրբ Աստվածածին վանքի բաժանմունքներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում