Երևան կժամանի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրենը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով հունիսի 4-ին Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Երաժշտական այս իրադարձությանը հետևելու համար Երևան կժամանեն նաև երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ անձինք, արվեստի կառավարիչներ, ովքեր հնարավորություն կունենան մրցույթի շրջանակներում հայտնաբերելու երիտասարդ տաղանդների։

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, ովքեր հունիսի 6-14-ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Խաչատրյանական մրցույթըկյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր