ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՄԱԿ- ի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  նորանշանակներկայացուցիչ Բ. Հալեպոտային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՄԱԿ- ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  նորանշանակ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ Հայաստանի կառավարության եւ միջազգային այդ կարեւոր կառույցի միջեւ մշտապես եղել է գործնական ու արդյունավետ համագործակցություն, նախագահը համոզմունք է հայտնել, որ այն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվի: Զրուցակիցները խոսել են փախստականների սոցիալ-տնտեսական հիմնահարցերի, նրանց բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաեւ փախստականների մարդահամարի մասին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում փախստականների լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ: Նա ասել է, որ երկրի զարգացմանն ու տնտեսական աճին զուգահեռ տարեցտարի ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում փախստականների խնդիրները լուծելու համար:

Հայերեն

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում