ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՄԱԿ- ի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակներկայացուցիչ Բ. Հալեպոտային
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՄԱԿ- ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ Հայաստանի կառավարության եւ միջազգային այդ կարեւոր կառույցի միջեւ մշտապես եղել է գործնական ու արդյունավետ համագործակցություն, նախագահը համոզմունք է հայտնել, որ այն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվի: Զրուցակիցները խոսել են փախստականների սոցիալ-տնտեսական հիմնահարցերի, նրանց բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաեւ փախստականների մարդահամարի մասին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում փախստականների լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ: Նա ասել է, որ երկրի զարգացմանն ու տնտեսական աճին զուգահեռ տարեցտարի ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում փախստականների խնդիրները լուծելու համար: