Հասարակական

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր նախագահել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը

4 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր  նախագահել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ  նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում շարունակվում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը, որին որպես եվրոպական տարածաշրջանի կողմից առաջադրված փոխնախագահ մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ԱՀԿ բոլոր անդամ պետություններին միավորող բարձրագույն վեհաժողովում նա այսօր նախագահեց նաև առողջապահության ասամբլեայի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մայիսի 24-ին առողջապահական հիմնախնդիրներին և մարտահրավերներին վերաբերող իր ելույթում նախարարն անդրադարձել է նաևարցախյան թեմային` համեմատականներ տանելով ընդգծել է, որ երբեմն վարակիչ հիվանդություններ տարածող հատուկ տարատեսակի մոծակների ոչնչացումն առավել դյուրին է, քան առանձին քաղաքական գործիչներին բացատրելը, որ չի կարելի ռմբակոծել խաղաղ բնակչությանը, տանկով կրակել շտապօգնության մեքենայի, բժշկական հաստատությունների, դպրոցների ուղղությամբ:

«Ես առաջին անգամ եմ Ժնևում և Ազգային պալատի կողքով անցնելիս ինձ ցույց տվեցին հաշմանդամության դեմ պայքարը խորհրդանշող տխուր աչքերով մի տղայի արձան, ում ոտքն ամպուտացված էր: Ոտքը հեռացված նման տղայի ես հանդիպել եմ նաև Արցախում: Սա խոսում է այն մասին, որ մենք հիմա, հենց այստեղ պետք է լուծենք համընդհանուր առողջապահական խնդիրները»,- ասել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ԱՀԿ-ն պետք է շարունակի որոշիչ դերակատարում ունենալ միջազգային նշանակության հանրային առողջապահական խնդիրների լուծման գործում:

«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են գլոբալ խնդիրների լուծման առավել ռացիոնալ մոտեցումներ: Այդ առողջապահական խնդիրների լուծումը պահանջում է ջանքերի և ազդեցության լծակների մեկտեղում: Մենք սատարում ենք Առողջապահության համաշհարհային կազմակերպության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ջանքերը, որը կազմակերպության գլխավոր ղեկավարը ձեռնարկում է առավել արդյունավետ ենթակառուցվածքների և մեխանիզմների ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշել է, որ ոչ վարակիչ հիվանդություններին բաժին հասնող բեռի կրճատումը ամենամեծ առաջնահերթությունն է: Նա հայտնել է, որ 2015թ. ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ մշակվել էր մեր երկրում առավել լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիր:

«Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք իրականացնում ենք զարկերակային գերճնշման, դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հանտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագիր»,- տեղեկացրել է նիստի փոխնախագահը: Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև մեր երկրում իրականացվող հանրային առողջապահական ծրագրերին, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, օրենսդրական և այլ բարեփոխումներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը սատարում է առողջապահության տարբեր ոլորտների ձեռքբերումները` վարելով հետզհետե հանրային առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու քաղաքականություն»,- ասել է նախարարը:

Եզրափակելով ելույթը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է սահմանված նպատակներին հասնելու համար:

ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստն աշխատանքներն կամփոփի մայիսի 28-ին:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում