Ճապոնիայում շուրջ 100 հազար ոստիկաններ են ապահովելու G7-ի գագաթնաժողովի անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում շուրջ 100 հազար ոստիկաններ են մասնակցում G7-ի երկրների գագաթնաժողովի անցկացման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

Հիմնական ուժերն ուղղված են Սիմա քաղաքում օբյեկտների պահպանությանը, որտեղ մայիսի 26-ին կսկսվի «յոթնյակի» ղեկավարների հանդիպումը: Բացի դրանից, մեծ ուշադրություն Է դարձվում հարեւան Աիտիի պրեֆեկտուրայում Տյուբու օդանավակայանի պաշտպանությանը, ուր արդեն սկսել են ժամանել համաժողովի մասնակիցները: Գագաթնաժողովի գլխավոր օբյեկտների պաշտպանության գործում ներգրավվել են ամբողջ երկրից ընտրված 23 հազար ոստիկաններ:

Եվս 70 հազար՝ կարգի ծառայողներ կպահպանեն կայարանները, խանութները, տուրիստական տեսարժան վայրերը եւ մարդկանց մեծ կուտակումների այլ վայրեր՝ ընդամենը 3,5 հազար օբյեկտ: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Հիրոսիմա կատարելիք այցի ընթացքում քաղաքի ոստիկանությունը կուժեղացվի եւս 4,5 հազար մարդով:

Ղեկավարների հիմնական հանդիպումները տեղի կունենան Կասիկո կղզում գտնվող հյուրանոցում, կղզի, որը վարչականորեն պատկանում Է Սիմա քաղաքին: «Յոթնյակի» անդամ երկրների Իսե-Սիմա գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 26 – 27-ը Միեի պրեֆեկտուրայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը