Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթական հաստատության առաքելությունը և կրթական ծրագրերը: Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայ Եկեղեցու կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված գործակցության և տարբեր միջոցառումների առիթով Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար: Ռեկտորը շեշտեց ԲՈՒՀ-եր-Եկեղեցի հարաբերությունների առավել սերտացման և զարգացման անհրաժեշտությունը:

Ապա ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ակադեմիայի առաքելությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված կապերի և գործակցության առիթով, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հաղորդ դառնալու հոգևոր արժեքներին և Հայ Եկեղեցու պատմությանը: Այս առիթով Նորին Սրբությունը ընդգծեց, որ երկրի ապագա ղեկավարները հոգևոր և ազգային արժեքների հիման վրա պետք է կարողանան ամրորեն հաստատել պետության կառույցի հիմերը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունեությանը, կրթական և սոցիալական ոլորտներում Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև եկեղեցականների պատրաստությանը և եկեղեցաշինությանը:

Իր հերթին Գարեգին Բ Վեհափառը հետաքրքրվեց ակադեմիայի ուսումնական ծրագրերով և շրջանավարտներին ընձեռնվող հետագա աշխատանքային հնարավորություններով:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Բարեշնորհ Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Հայերեն

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի