Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը շախմատի համաժամանակյա սեանս են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի մանկական զբոսայգու ճեմուղիներից մեկում, Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը համաժամանակյա խաղի սեանս են անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 30 խաղատախտակների վրա համաժամանակյա սեանսին մասնակցել են Հայաստանի առաջնությունների մասնակից մինչև 12 տարեկան երեխաները, որոնցից շատերը նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների են մասնակցել:

Փոքրիկ շախմատիստները նշել են, որ իրենց համար հայկական շախմատի «հսկաների» հետ մրցելը մեծ պատիվ ու նաև բացառիկ հնարավորություն է` հմտությունները կատարելագործելու տեսակետից: Հավաքականի շախմատիստները իմաստուն խաղի մեր վաղվա օրը համարվող երեխաներին պաշտպանությունից հարձակման անցնելու, դիրքային գրոհներ կազմակերպելու և խաղային մարտավարական մի շարք այլ հմտություններ էլ են բացատրել: Վարպետ շախմատիստները խոստացել են համաժամանակյա նման խաղի անցկացումը դարձնել ավանդական:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից