Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Աբու Դաբիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբու Դաբիի Ազգային Առաջնորդարան այցելած Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը «Սուրէն Գոճաքեան» սրահում մայիսի 7-ին հանդիպել է Թեմի Կաթողիկոսական փոխանորդին, հոգևոր հովվին, Աբու Դաբիի ազգային երեսփոխաններին, ազգային վարչության, նորակառուց ազգային «Արա Խանոյեան» վարժարանի տնօրինության եւ ուսուցչական կազմին, եկեղեցու թաղականության, տիկնանց հանձնախումբի եւ դպրաց դասի անդամների ու հարակից մարմինների ներկայացուցիչներուն հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից,Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել նրանց գործունեությունը եւ հրավիրել է, որ նույն գիտակցությամբ ու նվիրումով շարունակեն իրենց եկեղեցանվեր ու ազգային ծառայությունները։ Այս առիթով Նորին Սրբությունն ըսել է. «Ազգային Առաջնորդարանի շուրջ ձեր համախմբվածությունը, ինչպես նաեւ ձեր ներքին կազմակերպվածությունը եւ զանազան ձեւերով գաղութի աշխատանքներին ձեր բերած մասնակցությունը պատեհությունը պիտի շնորհեն ձեզ, որ ընդմիշտ ծաղկուն գործունեություն եւ մնայուն վերելք ունենաք»։

Հանդիպումն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն