Արցախ

ԱՄԷ մշակույթի, երիտասարդության և գիտության զարգացման նախարարը հյուրընակել է Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ մշակույթի, երիտասարդության և գիտության զարգացման նախարարը հյուրընակել է Արամ Ա կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունների մշակույթի, երիտասադրության և գիտության զարգացման նախարար Ն. Գ. Շեյխ Նահեան իբն-Մուբարաք ալ-Նահեան մայիսի 6-ին իր բնակարանում պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, հանդիպման և պաշտոնական ճաշկերույթին Վեհափառ Հայրապետի կողքին էին նաև թեմի կաթողիկոսական փոխանորդ հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը, պատվիրակության անդամ հոգևորականները և գաղութի ներկայացուցիչները:

Նորին Սրբությունը գնահատել է հայ համայնքի նկատմամբ պետության ցուցաբերած հոգածու վերաբերմունքը: Նախարարն իր գնահատանքի խոսքը հայտնեց ԱՄԷ-ում հաստատված հայերի աշխատասիրության և պաշրկեշտության, ինչպես նաև երկրին զարգացման գործում նրանց ունեցած մեծ նպաստի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում