Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած անձը չի կալանավորվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի: Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հովհաննես Մուրադյանին կալանավորելու որոշումը, որի վերաբերյալ գործով վերահսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը, ինչը նշանակում է, որ Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի»,- պարզաբանեց Ֆարմանյանը:

Նա հայտնեց, որ Հովհաննես Մուրադյանը «Նուբարաշեն» հոգեբուժարանում ստացիոնար դատաբժշկական փորձաքննություն է անցնում:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հովհաննես Մուրադյանը ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Մուրադյանիի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան