Արցախ

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով Միացյալ Արաբական Էմիրությունների և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանին և Ազգային Իշխանության հրավերին` մայիսի 5-ի առավոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնել է ՄԱԷ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետն Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց և Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իր պատգամն է ուղղելու հայ ժողովրդի զավակներին:

Այցելության ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական մարմինների, ինչպես նաև պետական պատասխանատուների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում