Թուրքիան կարող է ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Դավութօղլու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, եթե դա անհրաժեշտ լինի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Դավութօղլուն դրա համար որպես պատճառ նշել է այն, որ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքն, իբրեւ, կանոնավոր գնդակոծությունների է ենթարկվում Սիրիայի այն շրջաններից, որոնք վերահսկվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից:

«Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը լուրջ սպառնալիք է հանդիսանում Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար», -ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ Թուրքիան, իբր, ակտիվ պայքար է տանում ԻՊ-ի դեմ:

Միջազգային հանրությանը քաջ հայտնի է այն մասին, որ Թուրքիան բազմակողմանի ռազմական օգնություն է ցուցաբերում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում` ԻՊ-ին:

Անկարային խիստ անհանգստացնում է այն, որ Սիրիայում ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում սիրիացի քրդերը մեծ հաջողությունների են հասնում` ահաբեկիչներից ազատագրելով Սիրիայի հյուսիսային շրջանները: Թուրքիան ԻՊ-ի դեմ կռվող սիրիացի քրդերի Ժողովրդի պաշտպանության ուժեր (YPG) կազմակերպությունը ահաբեկչական է համարում` երկյուղելով այն բանից, որ հնարավոր է սիրիացի քրդերը ինքնավարություն ստեղծեն Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային հատվածում:

Բացի այդ, Թուրքիան ցանկանում է ամեն պատրվակ օգտագործելով ստանալ Արեւմուտքի թույլտվությունը Սիրիայի հյուսիսում` իր հետ սահմանակից 98 կմ խորությամբ քրդաբնակ հատվածում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու համար, որպեսզի սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելու անվան տակ զորքեր մտցնի, ասել է թե բռնազավթի Սիրիայի այդ հատվածը:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս