Ցանկացած զենքի դեմ պայքարի միջոցներ ու տարբերակներ կան. Արծրուն Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանննիսյանը վստահեցնում է, որ ցանկացած զենքի դեմ պայքարելու միջոցներ ու տարբերակներ կան: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ աշխարհում բացարձակ զենք չկա, և բոլոր զենքերի դեմ էլ պայքարի մեթոդներ գտնվում են: Նա նաև կոչ արեց այդքան չուռճացնել «Սմերչ» և ТОС 1 զինատեսակների հնարավորությունները: «Յուրաքանչյուր զենքի դեմ կարելի է գտնել պայքարի մեթոդներ: Միգուցե կլինեն զենքեր, որոնք առաջին անգամ կիրառելու դեպքում կարող են անակնկալի բերել, բայց արդեն հաջորդ քայլին մշակվում են այդ զենքի դեմ պայքարի մեթոդներ: Վստահ եղեք, եթե աշխարհի ռազմական միտքը փորձում է որևէ բանի դեմ պայքարելու մեխանիզմներ գտնել, մենք նրանց ոչնչով չենք զիջում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Որպես օրինակ նա բերեց այն հանգամանքը, որ հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կարողացել է խոցել հակառակորդի մարտական 14 անօդաչու թռչող սարք: «Երբ այսօր ամբողջ աշխարհը փորձում է ԱԹՍ-երը խոցելու տարբերակներ գտնել, մենք էլ ենք փորձում, և փորձը ցույց տվեց, որ արդյունավետ ենք աշխատում: Մենք հակառակորդի 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք, թե ինչպես է պետք անել դա, բայց այնպես չէ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք»,- նշեց ՀՀ ՊՆ խոսնակը:

Հովհաննիսյանը նաև նկատեց, որ այսօր լավագույն զենքերը շարունակում են մնալ հենց 80-ականների զենքերը: Նրա խոսքով՝ «Գրադ» կայանքը, որը նույնպես 80-ականների զենք է, համարվում է լավագույն զենքերից մեկը և ոչ մի բանով չի զիջում ժամանակակից զենքերին: «Եթե որևէ զինատեսակ «Յութուբ»-ում ավելի շատ է գովազդվում, դա չի նշանակում, որ այդ զենքն ավելի լավն է, քան մյուսները: «Գրադ» կայանքը շատ է օգտագործվում ու շատերի համար սովորական է դարձել, դա չի նշանակում, որ այն պակաս վտանգավոր է մնացած զենքերից: Ես խնդրում եմ վերջ տալ «Մմերչ», TOC 1 զինատեսակները գովազդելուն և դրանց հնարավորությունները ուռճացնելուն, դրանց՝ ատոմային ռումբից պակաս լինելու մասին խոսակցություններին: Նման գովազդային խոսակցությունները զինվորականների մոտ երբեմն ծիծաղ են առաջացնում, որովհետև ամեն զենք իր նշանակությունն ունի»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ