«Արմմոնո»-ի հյուրերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի հյուրերն ու մասնակիցներն ապրիլի 30-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելու անմեղ զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով, որ հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Շատ կարևոր էր, որ նրանք այցելեցին հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Բոլորը մեծ ոգևորությամբ մասնակցեցին, իրենց հոգու պարտքը կատարեցին, լսեցին Հայոց ցեղասպանության մասին այդ շատ կարևոր տեղեկատվությունը: Ես կարծում եմ, որ մեր հյուրերն ավելի իրազեկված կլինեն և մեր տեսանկյունը կներկայացնեն իրենց երկրներում»,-շեշտեց Մարիաննա Մխիթարյանը:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան): Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:

«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները