Մենք պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդնենք. Տիգրան Մանսուրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը վստահ է, որ Ցեղասպանության 101-րդ տարում և դրանից հետո մենք պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդնենք: «Արմենպրես»- ի հետ զրույցում կոմպոզիտորն անդրադարձավ Հայոց ցեղասպանության տարելիցին:

«Նոր հարյուրամյակ մտանք, և մեզնից դիմադրության ավելի մեծ եռանդ է պահանջվում, նոր ուղիներ պիտի որոնենք` մեր հարցի վերաբերյալ արդար լուծում պահանջելու ուղղությամբ: Նոր հարյուրամյակի սկզբին ինձ ուրախացնում է «Ավրորա» մրցանակաբաշխության անցկացումը: Շատ կարևոր բան է, շատ լավ կլիներ, եթե նման ծրագրերը բազմապատկվեին: Մենք հնարավորություն կունենայինք առավել գործուն ներկայություն ունենալ միջազգային ասպարեզում»,-շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորի խոսքով` ինքը մի քանի օր առաջ Գերմանիայում էր, որտեղ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի «Ռիաս» կամերային երգչախմբի մասնակցությամբ ձայնագրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Ռեքվիեմ»-ը:

«Ես գնացել էի վերջնական խմբագրումներ անելու: Շուտով ձայնասկավառակի տեսքով կհայտնվի: Միակ գործն է, որ արել եմ այս տարի: Ցավոք, իմ «Ռեքվիեմ»-ն այս և անցյալ տարի Հայաստանում հնչեցվելուն արժանի չեղավ: Շատ ավելի հեղինակավոր երաժիշտներ, երգչախմբեր, նվագախմբեր ուրիշ վայրերում կատարում են դա… Բայց ես դժգոհ չեմ»,-հավելեց Տիգրան Մանսուրյանը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը