Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի սենատորների ու պատգամավորների պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի սենատորների ու պատգամավորների պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 21-ի երեկոյան Անթիլիասի Մայրավանքի Վեհարանում ընդունել է Ֆրանսիայից Լիբանան ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմի մեջ էին մտնում սենատորներ, պատգամավորներ, մտավորականներ ու հոգևորականներ: Պատվիրակությունը հաջորդաբար այցելելու է Լիբանան, Սիրիա, Իրաք և Միջին Արևելքի այլ երկրներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ այդ երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին և հատկապես քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին ու մարտահրավերներին:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը իր գնահատականը փոխանցեց Միջին Արևելքի ու մասնավորապես քրիստոնյաների ներկա դրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իր մտահոգությունը հրեական ու մասնավորապես հայ համայնքների հարցով:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականին: Նա պատասխանել է իրեն ուղղված հարցադրումներին, ինչից հետո ներկաներն այցելել են Մայրավանքից ներս գտնվող Նահատակաց Մատուռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում