Հայաստանում ընտրությունները կանցնեն էլեկտրոնային գրանցման և մատնահետք թողնելու եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընտրություններն այսուհետև կանցկացվեն էլեկտրոնային գրանցման եղանակով: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Քաղաքացին փաստաթուղթը տեղադրում է սարքում, որից հետո սարքը սկսում է որոնել այդ անձին իր ցուցակում: Եթե սարքն այդ անձին հայտնաբերեց, ապա կատարում է երկրորդ գործողությունը` արդյո՞ք այդ անձը մինչ այդ պահը մտել է ընտրական տեղամաս այլ փաստաթղթով կամ նույնով: Եթե առաջին հարցի պատասխանը «այո» է, որ անձը առկա է ցուցակում, իսկ երկրորդ հարցի պատասխանը «ոչ» է, սարքը պահանջում է , որ նա թողնի իր մատնահետքը: Այն հիշվում է նույն ցուցակում, որից հետո սարքը տպում է քվեարկության կտրոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով` կտրոնը պետք է պարունակի ոչ միայն ընտրողի անունը ազգանունը և հայրանունը, այլ նաև նրա հերթական համարը ցուցակում: «Կտրոնը պարունակելու է նաև հերթական համարը, թե տվյալ տեղամասում որերորդ ընտրողն է, որ մասնակցել է քվեարկության: Եթե թվային շտեմարանում առկա է իր լուսանկարը, պետք է տպվի այդ կտրոնի վրա: Այդ ամբողջ տեղեկատվությունը տպվում է ու այն համարվում է հատուկ հաշվառման փաստաթուղթ»,-ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կտրոնի հիման վրա զուգահեռաբար նշումներ են կատարվելու թղթային մատյանում, որպեսզի սարքի խափանման դեպքում նույն ընտրողները երկրորդ անգամ տեղամաս մտնելու ու քվեարկելու հնարավորություն չունենան:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը