Արցախ

Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ պատանիների հետ «Հայեր, միացեք»-ն է երգել ու զորակցություն հայտնել Արցախին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ պատանիների հետ «Հայեր, միացեք»-ն է երգել ու զորակցություն հայտնել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատանիներն ասմունքել են, ինչից հետո կաթողիկոսն իր հայրապետական խոսքն է ուղղել նրանց: Արամ Ա Վեհափառը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու` պատմության ընթացքում և ներկայում ունեցած դերակատարությանը, կարևորել է հայ երիտասարդների դաստիարակությունը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` կարևորելով այդ օրհասական պահին սփյուռքի աջակցությունը: Հանդիպման վերջում պատանիներն ու Արամ Ա կաթողիկոսը խրոխտ կերպով միասին երգել են «Հայեր, միացեք» երգը` զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետության բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում