Սանդերսը, Time հանդեսի ընթերցողների կարծիքով, գլխավորել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Դեմոկրատական կուսակցությունից հավակնում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, առաջին տեղն է գրավել աշխարհի հարյուր առավել ազդեցիկ մարդկանց վարկանիշում, որը կազմվում է Time հանդեսի ընթերցողների հարցման արդյունքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության վերջնական արդյունքները, որոնք ապրիլի 14-ին հրապարակվել են հրատարակության պաշտոնական կայքում:

Սանդերսը հավաքել է ձայների 3,3 տոկոսը՝ ավելի շատ, քան նախընտրական մրցարշավում նրա գլխավոր մրցակցուհին՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (1 տոկոս): Սենատորը հենց սկզբից առաջատարն է դարձել առցանց քվեարկության արդյունքներով, որն սկսվել էր մարտի վերջին: 2015 թվականի դեկտեմբերին Սանդերսը, Time-ի ընթերցողների կարծիքով՝ նաեւ գլխավորել էր «Տարվա մարդը» վարկանիշը:

Հարյուր ամենաազդեցիկ մարդկանց հարապարակված ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է Big Bang հարավկորեական խումբը (2,9 տոկոս), երրորդ տեղը՝ Մյանմայի ժողովրդավարական ուժերի առաջնորդ եւ պետական խորհրդական Սան Սու Չժին, որը Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է (2,2 տոկոս): Չորրորդ հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (2 տոկոս), հինգերորդում՝ պակիստանցի իրավապաշտպան եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը (1,9 տոկոս):

Հանդեսի խմբագրության կողմից աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ընտրության մասին, ինչպես սպասվում էշ կհայտարարվի ապրիլի 21-ին, այն կարող է չհամընկնել ընթերցողների կարծիքի հետ:

Time-ն առաջին անգամ աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակել է 1999 թվականին: Ինչպես պարզաբանում են հանդեսի ներկայացուցիչները, ցուցակում, որպես կանոն, տեղ են գտնում այն մարդիկ, որոնց գործողություններն առավել մեծ ներգործություն են ունենում աշխարհի իրադրության վրա: Դրանում կարող են ներառվել նաեւ տարբեր կազմակերպություններ, միավորումներ եւ հավաքական կերպարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են