Միջազգային

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսասանը եւ ԱՄՆ-ը երկուստեք պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեսակետը հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը մասնակցել Է «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Հիրոսիմայում ավարտված երկօրյա հանդիպմանը:

«Մեր երկրները գիտակցում են միջուկազերծ աշխարհի հայեցակարգը եւ շարունակում են երկխոսություն վարել, թե ինչպես երկուստեք հրաժարվեն այդ զենքից»,- ընդգծել Է Քերին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն անցել են յուրաքանչյուր երկրում 50 հազար մարտագլխիկներից, «որոնք եղել են նախագահներ Ռեյգանի եւ Գորբաչովի ժամանակներում», մինչեւ մոտավորապես մեկուկես հազար մարտագլխիկ կրճատման ուղին: «Եվ մենք պատրաստ ենք առաջ շարժվել»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում