100 հազարից ավելի բրիտանացիներ են պաշտպանել հանրաքվեի համար քարոզչական գրքույկների դեմ հանրագիրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 100 հազար բրիտանացիներ են խորհրդարանի կայքում ստորագրել առցանց-հանրագիրը, որով պահանջվում Է դադարեցնել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման նպատակով բնակչությանը քարոզելու կառավարական արշավը: Այսպիսով, օրենքի համաձայն՝ այժմ այն պետք Է պատգամավորների կողմից քննարկվի Միացյալ Թագավորության խորհրդարանում:

Էլեկտրոնային հանրագիրն ստորագրողներին վրդովել Է, որ կառավարությունը բյուջեից 9,3 միլիոն ֆունտ ստեռլինգ (13 միլիոն դոլար) Է ծախսել ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալու հետեւանքով ռիսկերի մասին տեղեկատվությամբ քարոզչական ծալագրքույկների վրա: Ընդամենը տպագրվել Է շուրջ 27 միլիոն նման գրքույկ, որոնցից յուրաքանչյուրը երկրի բնակիչների տուն կհասցվի նրանց իսկ հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս