Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում նախագահի թեկնածուին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում նախագահի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ապրիլի 8-ին ընդունել է Լիբանանում նախագահի թեկնածու Հանրի Հըլուին: Հանդիպմանը նրան ընկերակցել է պատգամավոր Սերժ Թուրսարգիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքին քաղաքականությանն ու հատկապես նախագահի ընտրության հարցին առնչվող թեմաներ:

Վեհափառ Հայրապետը շեշտել է նախագահական շուտափույթ ընտրություն կատարելու հրամայականը` իր երախտիքը հայտնելով Լիբանանի պետական և զինվորական պատասխանատուներին, ովքեր իրենց առավելագույն ճիգն են գործադրում Լիբանանը Մերձավոր Արևելքի ներսում տիրող անկայուն վիճակից հեռու պահելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում