Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գերագին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Կաթոիկոսի ուղերձում ասվում է.

«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը» (Ժամագիրք):

Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայացքի ներքո են դաստիարակվել ազնվասիրտ մեր զավակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինվորն ու զորականը, հոգևորականն ու շինականը, որոնք շենացրել են մեր hայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները և պաշտպանել ազատ ապրելու աստվածաշնորհ մեր իրավունքը:

Հայրենիքի առաջ ծառացած պատերազմի վտանգն այսօր առավել ուժականություն է հաղորդում քաջարի հայ զինվոր կերտելու մեր մայրերի առաքելությանը և նորովի բացահայտում նրանց՝ դժվարությանց առաջ չընկրկելու խիզախությունն ու ոգին:

Միածնաէջ Սուրբ խորանի առջև աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին ու ժողովրդին և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ երջանկություն ու քաջառողջ կյանքի արևշատ տարիներ պարգևի մեր մայրերին ու քույրերին»:

Հայերեն Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը