Արցախ

«Ողջ սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին». Արամ Ա Կաթողիկոս

1 րոպեի ընթերցում

«Ողջ սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին». Արամ Ա Կաթողիկոս

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել. «Ողջ Սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին եւ միակամ ոգով, կամքով ու հավատքով պատրաստ է օժանդակելու Ղարաբաղին՝ ամեն իմաստով»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մաուլի դիվանից, հեռախոսազրույցի ընթացքում, ԼՂՀ Նախագահը լայն տեղեկություններ է փոխանցել վերջին օրերի զինվորական գործողությունների եւ արձանագրված հաջողություններին մասին։ Նա մեծապես գնահատել է Սփյուռքի հայության ցուցաբերած ամուր զորակցությունը Ղարաբաղին նկատմամբ։

Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է Ղարաբաղի մեր արի զինվորների քաջությունն ու մարտունակությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում