Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա կաթողիկոսը ԼՂՀ նախագահին հայտնել է իր ամբողջական զորակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։ «Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետությանը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է։ Այս օրերին մանավանդ, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդի զավակները՝ Հայաստանի և Սփյուռքի տարածքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության համար, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կաթողիկոսությունից, ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է հայտնել Ղարաբաղի նախագահին` նրա ցուցաբերած օրինակելի հայրենասիրության ու քաջության համար։ Նախագահ Սահակյանն էլ Արամ Ա-ին մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես են երեկ գիշեր ադրբեջանցիներն անակնկալ հարձակում գործել, սակայն հայկական բանակը զորեղ կերպով հակադարձել և հետ է մղել ադրբեջանցիներին, որոնք կրել են մարդկային և ռազմական ծանր վնասներ։ Նա ասել է, որ բախումները դեռ շարունակվում են:

Առավոտյան Արամ Ա-ն հանդիպել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանին: Նրանք խոսել են Լիբանանի քաղաքական ներքին կացության ու հայ համայնքի մասին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Հայերեն English

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը