Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության անդամներին

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության անդամներին` ուղեկցությամբ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պրն. Արսեն Ղազարյանն ու Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահ, Մոլդովայի Արդյունաբերողների և գործարարների ազգային կոնգրեսի նախագահ պրն. Վասիլի Տառլևը Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին մարտի 29-ին Երևանում գումարված կոնգրեսի խորհրդի նախագահության նիստի արդյունքները:

Զրույցի ընթացքում Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Միջազգային կոնգրեսի անդամներին` կարևորելով նրանց առաքելությունը սոցիալական խնդիրների լուծման և մարդկային կյանքի բարօրության ու առաջընթացի կերտման գործում:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ հաջողությունները մշտապես ուղեկցեն կոնգրեսի անդամներին և նրանց ազնիվ ջանքերի ու համագործակցության արդյունքում մարդկությունը ձերբազատվի իր առջև ծառացած բազում դժվարություններից:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում