Վերջին տվյալները Բրյուսելում կատարված ահաբեկչության մասին. հինգ ահաբեկիչ, երեք պայթյուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում, ինչպես նաեւ մետրոյի «Մալբեկ» կայարանում կատարված ահաբեկչական գործողությունները 31 մարդու կյանք են խլել, եւս շուրջ 300 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ վերջին տվյալների, օդանավակայանում ահաբեկչական գործողությանը մասնակցել Է երեք մարդ: Մարտի 22-ին տեսադիտարկման խցիկներից վերցված նրանց լուսանկարները տարածվել են ԶԼՄ-ներում: Ստույգ հայտնի Է, որ նրանցից երկուսը զոհվել են, երրորդը հետախուզման մեջ Է: Առայժմ ոստիկանության կողմից պարզվել եւ պաշտոնապես հաստատվել Է ահաբեկիչներից միայն մեկի՝ Բելգիայի քաղաքացի Բրահիմ Բաքրաուիի ինքնությունը, որը 1986 թվականի հոկտեմբերի 9-ին ծնվել Է Բրյուսելում:

Ինչ վերաբերում Է սպանված երկրորդ ահաբեկչին, ապա, ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, որը պաշտոնապես չի հաստատվել իշխանությունների կողմից, նա Բելգիայի 25-ամյա քաղաքացի Նաջիմ Լահրաուին Է, որը 2011 թվականին մեկնել Էր Սիրիա՝ կռվելու զինյալների շարքերում: 2015 թվականի դեկտեմբերի 4-ին նրա նկատմամբ հետախուզում Էր հայտնաբերվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել Է պայթուցիկ սարքերի բաղադրիչների վրա, որոնք անցյալ տարվա նոյեմբերի 13-ին ահաբեկիչների կողմից գործի Էին դրվել Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Բաց գույնի հագուստ հագած երրորդ մարդու ինքնությունը պարզված չԷ: Ոստիկանությունը նրան համարում Է ահաբեկչական գործողության մասնակից եւ նրա որոնում Է սկսել: Ինչպես մարտի 23-ին հայտնել Է Բելգիայի դատախազը, նա մեծ պայուսակ Է թողել օդանավակայանում ու հեռացել պայթյունի վայրից:

Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:11-ին Բրյուսելի եվրաթաղամասում: Մետրոյում պայթյունի անմիջական մասնակիցները երկուսն են եղել: Նրանցից մեկը նույնականացվել Է որպես Բրահիմ Բաքրաուի կրտսեր եղբայրը՝ 27-ամյա Խալիդը: Նա զոհվել Է:

Երկրորդ ահաբեկիչը ուղեկցել Է Խալիդ Բաքրաուիին: Տեսադիտարկման խցիկների վրա նա հայտնվել Է մեծ պայուսակով, ոստիկանությունը նրան համարում Է ահաբեկչական գործողության մասնակից եւ նրա ակտիվ հետախուզում Է իրականացնում: La DerniՌre Heure թերթն իր կայքում զետեղել Է նրա ֆոտոռոբոտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված