Արցախ

Արամ Ա-ն ցեղասպանագետ Միհրան Դաբաղին պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ցեղասպանագետ Միհրան Դաբաղին պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցեղասպանագետ Միհրան Դաբաղին պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի մամուլի ծառայությունից, պարգևատրումը տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային վարչության անդամների և Լիբանանի Հայ դատի ներկայացուցիչների ներկայությամբ:

Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վերա Եագուպյանը հակիրճ ներկայացրել է Միհրան Դաբաղի կենսագրությունը, գործունեությունն ու լույս ընծայած աշխատությունները:

Արամ Ա կաթողիկոսն էլ իր խոսքում նշել է, որ Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի արդար իրավունքների ու հատուցման գործում ներդրում ունեցող թե հայ, թե օտարերկրացի գիտաշխատողները սիրելի ու գնահատելի անձինք են: «Հատկապես կարևոր է այն, որ Միհրան Դաբաղն աշխատում է գերմանական համալսարաններում՝ նկատի ունենալով Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցներում այդ երկրի ունեցած դիրքը»,- ասել է Արամ Ա-ն:

Միհրան Դաբաղն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով, որ իր համար ստացած շքանշանը մեծ խորհուրդ ունի, քանի որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հիշողության և պահանջատիրության վայր է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում