Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 25-ին տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը` Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հավաքին.

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

Ավելացնենք, որ Գոռ Մալաքյանը, Դավիթ Արշակյանը և Գեղամ Կադիմյանն առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիսնտների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Հայերեն العربية Русский

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը