Արցախ

Հայ կինը առողջ հայ ընտանիքի դաստիարակն ու մեր հոգեմտավոր արժեքների պահապան է. Արամ Ա

1 րոպեի ընթերցում

Հայ կինը առողջ հայ ընտանիքի դաստիարակն ու մեր հոգեմտավոր արժեքների պահապան է. Արամ Ա

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Վեհափառ Հայրապետն իր ուղերձում նշել է.

«Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, հիշեցում է առավել եւս շեշտելու կանանց ունեցած դերակատարությունը հասարակության կյանքում: Հայ ժողովուրդը հնուց ի վեր հատուկ հարգանք է ցուցաբերել ու շարունակում է ցուցաբերել հայ կնոջ նկատմամբ: Ամեն բանից առաջ հայ կինը մեզ համար եղած է հայ մայր, այլ խոսքով՝ առողջ հայ ընտանիքի դաստիարակը, մեր հոգեմտավոր արժեքների պահապանը եւ մեր ազգային ձգտումների ռահվիրան: Այսօր հայ մայրը կոչված է վերանորոգ նվիրումով պահպանելու հայ ընտանիքի սրբությունը: Միաժամանակ, մենք պարտավոր ենք հայ կնոջ դերը ավելի շեշտել մեր ազգային հավաքական կյանքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում