ԵՄ-ն մարտի 10-ին առանց քննարկման կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պատժամիջոցները ՌԴ-ի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու Է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար, մարտի 10-ին առանց քննարկման կերկարաձգվեն, ցուցակում կմնան 146 մարդ եւ 37 իրավական անձ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԵՄ-ի աղբյուրներ:

«Որոշմանը հավանություն կտրվի մարտի 10-ին, դա ներքին գործերի եւ արդարադատության հարցերի խորհրդի նիստում կներառվի “A” (առանց քննարկման ընդունվող) հարցերի ցուցակում՝: Երեք մարդ հանվել Է ցուցակից, քանի որ նրանք այլեւս ողջ չեն»,- ասել Է ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Նրա տվյալներով՝ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Նա նաեւ հայտնել Է, որ ԵՄ-ի Մշտական ներկայացուցիչների կոմիտեն պատժամիջոցների երկարաձգմանը հավանություն կտա մարտի 9-ի առավոտյան, նույնպես առանց քննարկման: Նորմատիվային փաստաթուղթն արդեն համաձայնեցվել Է աշխատանքային խմբի կողմից:

2015 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը մինչեւ 2016 թվականի մարտի 15-ը երկարաձգել Էր անհատական պատժամիջոցները, որոնք ուղղված են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անկախության սպառնալիքների հակազդմանը»:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով