Դևիսի գավաթի մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է Մակեդոնիայի թիմին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում մարտի 2-5-ն ընթացող Դևիսի գավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումն անցկացրել է Մակեդոնիայի հավաքականի հետ: Ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, առաջին խաղում հայ թենիսիստները պարտվել են 0:3 հաշվով: Մարտի 3-ին Հայաստանի հավաքականը խաղալու է Իռլանդիայի, մարտի 4-ին՝ Ալբանիայի հավաքականների դեմ:

Հայաստանի հավաքականը մրցում է եվրոպական գոտու 3-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս ևս 14 երկրների հավաքականներ: Այս հավաքականներից միայն 2-ն իրավունք կստանան 2017թ. հանդես գալու եվրո-աֆրիկյան գոտու 2-րդ խմբում:

Հայաստանի հավաքականի կազմում են Միքայել Ավետիսյանը (20 տարեկան), Սեդրակ Խաչատրյանը (24 տարեկան), Միքայել Խաչատրյանը (19 տարեկան) Հենրիկ Նիկողոսյանը (28 տարեկան): Հավաքականի մարզիչն է Վահե Ավետիսյանը:

Հայերեն English

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ