Ռուսաստանցիների մեծամասնությունը դեմ Է Թուրքիայի հետ փոխզիջմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների մեծամասնությունը (78 տոկոսը) այն կարծիքին Է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ չպետք Է փոխզիջման գնա, քանի դեռ նա պաշտոնապես ներողություն չի խնդրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 11 տոկոսը կարծում Է, որ Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, պետք Է վերականգնի նախկին հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույնքան մասնակիցներ Էլ դժվարացել են պատասխանել:

Հարցվածների երկու երրորդը (63 տոկոսը) հայտարարել Է, որ Ռուսաստանը չպետք Է չեղարկի ավելի վաղ սահմանված հակաթուրքական պատժամիջոցները: Սահմանափակումների վերացման օգտին հանդես Է գալիս քաղաքացիների 21 տոկոսը:

Սոցիոլոգների զրուցակիցների 54 տոկոսն այն կարծիքին Է, որ ռուս-թուրքական հակամարտության եւ պատժամիջոցների փոխանակման հետեւանքով ավելի շատ Թուրքան Է տուժել: Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (35 տոկոսը) բացասական հետեւանքներ Է տեսնում երկու կողմերի համար, եւս 3 տոկոսը նշել Է, որ տուժած կողմը դարձել Է Ռուսաստանը:

ՀԿՈւՀԿ-ի հարցումն անցկացվել Է փետրվարի 6-7-ին: Դրան 1,6 հազար մարդ Է մասնակցել 46 տարածաշրջաններում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:

Հայերեն العربية English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը